Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Տնօրհնեքի արարողություն ՄՄԱՊԳԿ-ում. morevmankan.am

Տնօրհնեքի արարողություն ՄՄԱՊԳԿ-ում. morevmankan.am

Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեկ ամսվա ընթացքում տնօրհնեքի արարողություններ են կատարվում ո՛չ միայն բնակարաններում, այլև աշխատավայրերում, ուսումնական և բժշկական հաստատություններում:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ևս կատարվեց այս տարվա առաջին տնօրհնյաց կարգը:

Տնօրհնեքի արարողությունն անցկացրեց Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:

Նրա փոխանցմամբ՝ օրհնության կարգը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Աստծո օրհնությունը ստանալուց հետո մարդիկ ավելի թեթև և հանգիստ են ապրում։ Միջավայրն ավելի մաքուր է դառնում։

 



«Տեր Զենոն քահանա Բարսեղյանը կատարեց տնօրհնեքի արարողություն։

 

 

Եվ սա պատահական չէ․ տարեկան 1800-ից ավելի  հայաստանցիների համար մեր կենտրոնն, ըստ էության, առաջին երկրային տունն է, որտեղ իրենք լույս աշխարհ են գալիս, ապրում այստեղ մի  քանի օր և հետո գնում իրենց տուն»,- ասում է կենտրոնի տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Տնօրենի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են հոգևոր արժեքների և հոգևոր կյանքի ձևավորման համար։ Եվ այս տեսակ միջոցառումները կենտրոնում ավանդական բնույթ են կրում և պարբերաբար կանցկացվեն։

 

 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ